Հետևեք մեզ։

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են

11:34, 04 հոկտեմբեր 2024
Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են

ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։

ԲԴԽ-ն հրապարակեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։

 

Վերլուծական