Հետևեք մեզ։

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը ավելի քան 1․5 մլն դրամ է

10:20, 04 հոկտեմբեր 2024
Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը ավելի քան 1․5 մլն դրամ է
 
 
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։
 
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։
 
Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Վերլուծական

Ամենաընթերցվածները