Հետևեք մեզ։

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 տղամարդ և 4 կին ներկայացուցիչ

11:58, 01 մայիս 2023
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 տղամարդ և 4 կին ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մայիսի դասակարգման աղյուսակը:

 

Ըստ այդմ՝ տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ. Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը:

 

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 11-րդն է:

 

Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդը, Աննա Սարգսյանը` 75-րդը, Մարիամ Մկրչտյանը` 87-րդը:

Վերլուծական