Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ հանդիպելու լիբանանցի պաշտոնյաների հետ։
Այս մասին տեղեկություն է հրապարակել «Tasnim»-ը։
Աբբաս Արաղչին կհանդիպի Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ։ Սպասվում է, որ նա կքննարկի Լիբանանի վերջին իրադարձությունները և տարածաշրջանային իրավիճակը։