Եթե Հռոմի ստատուտը Հայաստանը վավերացրել էր ադրբեջանցիներին իրենց կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, ապա պարտադիր գործնական քայլեր պետք է տեսնեինք վավերացումից հետո, ինչը չենք տեսնում: Aravot.am-ին ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը:
«Հարգելիս կամ ոչ հարգելիս, տեր կանգնեք ձեր իսկ խոստումին… թե ինչ են իրենք մտածում, ում հետ ինչ եղբայրություն են անում,իրենք շատ լավ գիտեն: Ժողովուրդը հուսահատության, հուսախաբության ճիրաններում է, որովհետեւ այդ ժողովրդին, այդ թվում նաեւ զոհվածների ծնողներին թե’ նախկին, թե’ ներկա իշխանություններն օգտագործում են՝ երբ իրենց պետք է: Մենք ոչինչ չենք տեսնում հօգուտ մեր շահերին: Բոլոր լծակներն իշխանությունների ձեռքում են, ոչ մեկ ոչինչ չի կարողանում անել, որովհետեւ ոստիկանական ողջ համակարգը շրջապատած պաշտպանում է»,-ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։