ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում հայտարարություն կընդունեն եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին, հաղորդել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։
«Նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների հայտարարությունը եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին։ Դա թույլ կտա համաշխարհային հանրությանը պատկերացում կազմել ԱՊՀ երկրների կողմից միջպետական հարաբերությունների կառուցման հիմքերի ընկալման մասին»,-ասել է նա:
Նշվում է, որ նախատեսվում է ստորագրել հետախուզման մասին միջպետական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն։