Հայաստանը միացել է վտանգավոր խաղերին։ Այս մասին Արցախի Ջրական քաղաքում, որը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Թող չմոռանան, թե ինչպես էին ծնկաչոք մեզնից օգնություն խնդրում, ինչպես էին օրական 10 անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նրանք չպետք է մոռանան հակաահաբեկչական գործողության մասին։ Մի մոռացեք, որ նույնիսկ այդ աշխարհագրության մեջ մենք կարողացանք հասնել մեր ուզածին»,- ասել է Ալիևը։