Հետևեք մեզ։

Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի կառավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները

14:14, 04 հոկտեմբեր 2024
Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի կառավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները

Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

 

Տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը որոշել է բարձր մակարդակի այցեր չկատարել Վրաստան և Բրյուսելում չանցկացնել բարձր մակարդակի հանդիպումներ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ Վրաստանի կառավարության հակաեվրոպական հռետորաբանության պատճառով։

 

«Այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ունեցանք անդամ երկրների հետ, թե ինչպես մոտենալ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքին, որը մենք համարում ենք Եվրամիության նկատմամբ ոչ բարեկամական։ Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես վարվել հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվների, քարոզչության և դավադրության տեսությունների հետ: Որպես Եվրամիություն՝ մենք որոշել ենք չպահպանել բարձր մակարդակի ներգրավվածությունը Վրաստանի ներկայիս կառավարության հետ, և, հետևաբար, վերջին ամիսներին Վրաստան բարձր մակարդակի այցեր չեն եղել։ Բրյուսելում նույնպես բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բոլոր բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ»,- ասել է Պավել Հերչինսկին։