Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինը ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

14:19, 04 հոկտեմբեր 2024
Վլադիմիր Պուտինը ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։

 

Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Նրա խոսքով, հանդիպումը կկրի գործնական բնույթ։

 

Կրեմլի խոսնակը նշել է նաև, որ նոյեմբերին Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։