Հետևեք մեզ։

Յուրաքանչյուր երկիր, որը չի ցանկանում գրավվել թշնամու կողմից, պետք է զգոն լինի հենց սկզբից․ Ալի Խամենեին վերջին 5 տարում առաջին անգամ ուրբաթօրյա աղոթք է արել

14:35, 04 հոկտեմբեր 2024
Յուրաքանչյուր երկիր, որը չի ցանկանում գրավվել թշնամու կողմից, պետք է զգոն լինի հենց սկզբից․ Ալի Խամենեին վերջին 5 տարում առաջին անգամ ուրբաթօրյա աղոթք է արել

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր առաջին ուրբաթօրյա քարոզն ու աղոթքն է արել Թեհրանում վերջին հինգ տարվա ընթացքում։

 

«Յուրաքանչյուր երկիր, որը չի ցանկանում գրավվել թշնամու կողմից, պետք է զգոն լինի հենց սկզբից։ Երբ թշնամին գնում է այլ երկիր, օգնության կարիք ունի։ Մենք՝ մահմեդականներս, երկար տարիներ անտեսել ենք դա։ Մենք չենք ազդել միջազգային օրենքների մշակման վրա, բայց ընդհանուր ընդունված փաստ է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր տարածքը ագրեսորներից։ Մենք պետք է ձգենք անկախության գոտին Աֆղանստանից մինչև Լիբանան։ Այսօր ուղերձը հիմնականում ուղղված է մեր լիբանանցի և պաղեստինցի եղբայրներին։ Իհարկե, ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական ​​իրավունքը հաստատում է նաև երկրների՝ իրենց հողերն ու ռեսուրսները պաշտպանելու իրավունքը» ,- նշել է հոգևոր առաջնորդը։