Հետևեք մեզ։

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

12:00, 01 մայիս 2023
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

 

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների հուսալի և անխափան գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին, հաղորդում են «Գազպրոմից»: