Թեհրանը մտադիր չէ շարունակել հարվածներ հասցնել Թել Ավիվին, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի, Լիբանանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաքչին։
«Մենք մտադիր չենք շարունակել հարձակումները, բայց եթե Իսրայելը քայլեր ձեռնարկի Իրանի դեմ, մեր գործողությունները կլինեն ավելի կոշտ, և մենք անպայման կպատասխանենք համաչափ և միանգամայն հաշվարկված», - հայտնում է Tasnim գործակալությունը։