Դավիթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան հարակից տարածքում ապօրինի ծառահատումը իրականացրել է Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ նշված տան սեփականատեր 51-ամյա Վահե Մաթոսյանի պատվերով։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ դրա դիմաց Վ. Մաթոսյանը Ռ. Ադամյանին է վճարել 15 հազար դրամ, ով էլ բենզինային շարժիչի սղոցով կտրել է 45 հատ բարդի տեսակի հսկայական առողջ ծառ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: