Հետևեք մեզ։

Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

18:01, 04 հոկտեմբեր 2024
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

Ստամբուլի 10-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը թերթում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ որոնվում են Ստամբուլի Մասլաք շրջանի 548 քմ հողատարածքի սեփականատերը։ Այդ տարածքը  գտնվում է Park Plaza-ի և Windows Plaza-ի խաչմերուկում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

Նշվում է, որ եթե հողի սեփականատերերը չգտնվեն մինչև 2024-ի դեկտեմբերի 16-ը, ապա միլիոնավոր լիրա արժողությամբ հողը կանցնի Թուրքիայի գանձապետարանին։

 

Հողի սեփականտերեր են հանդիսում հայ Կարաբեթ Չընգըն, Մարի Յազըջըյանը և Նիվարտ Դողանայը։