Հետևեք մեզ։

Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

16:18, 04 հոկտեմբեր 2024
Այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:14-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները