ՄԱԿ-ից բժշկական պարագաների օգնության խմբաքանակը ժամանել է Լիբանան, որն առաջինն է անցյալ շաբաթ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվելուց հետո, հաղորդում է France 24-ը։
«Այս առավոտ Բեյրութում ինքնաթիռ է վայրէջք կատարել՝ տեղափոխելով 30 տոննա վիրաբուժական պարագաներ, ինչը բավական է տասնյակ հազարավոր մարդկանց բուժելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Հանան Բալխին։
Նա հավելել է, որ այսօր և վաղը ավելի շատ ինքնաթիռներ են ժամանելու՝ նախատեսված անհրաժեշտ պարագաներով։ Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը Բեյրութի օդանավակայանում ստացել է օգնությունը։