Հետևեք մեզ։

Իրանը կաջակցի բոլոր ջանքերին՝ հրադադար կնքելու համար. Աբբաս Արաղչի

19:22, 04 հոկտեմբեր 2024
Իրանը կաջակցի բոլոր ջանքերին՝ հրադադար կնքելու համար. Աբբաս Արաղչի

Իրանը կաջակցի բոլոր ջանքերին՝ հրադադար կնքելու համար, որը կբխի Լիբանանի շահերից և ենթադրում է Գազայի հատվածում կրակի ամբողջական դադարեցում։ Դրա մասին Բեյրութում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։

 

«Լիբանանում հրադադարի վերաբերյալ ես խոսել եմ Լիբանանի իշխանությունների հետ, և մենք կապի մեջ ենք այլ երկրների հետ։ Մենք կաջակցենք ձեռնարկված ջանքերին, պայմանով, որ առաջին հերթին լիբանանցիների իրավունքները հարգվեն և ընդունվեն դիմադրության ուժերի կողմից, և երկրորդ՝ անհրաժեշտ է համաժամանակյա զինադադար հաստատել Գազայում»,- զգուշացրել է Իրանի արտգործնախարարը։