Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի հոկտեմբերի 7-12-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ՝ հոկտեմբերի 7-10-ը, Մոսկվա՝ հոկտեմբերի 10-12-ը ներառյալ)՝ Ռուսաստանի «Հայ իրավաբանների ասոցիացիա» ամենամյա համաժողովին մասնակցելու, տեղի պետական և համայնքային կառույցների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի 2 համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։