Հետևեք մեզ։

Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

20:37, 04 հոկտեմբեր 2024
Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում միջազգային կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կուզնեցովը․

«Ինձ համար շատ հաճելի է լինել Կազանում, որը կհյուրընկալի ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը, որտեղ որպես հրավիրված անձ կմասնակցի նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը», - հայտնել է Կուզնեցովը: 

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Գուտերեշը հույս ունի, որ գագաթնաժողովի ընթացքում ձեռք կբերվեն Միջազգային զարգացման կարևոր պայմանավորվածություններ։