Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ) հետ համատեղ ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բջջի ղեկավարին Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքում. ուրբաթ հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է նաև պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման բարձրաստիճան անդամ Ջիթ Ռադուանը: ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների յոթ մարտիկների, որոնք գործում էին Արևմտյան ափի տարածքում: