Հետևեք մեզ։

Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում

20:54, 04 հոկտեմբեր 2024
Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան առանց վարանելու կօգտագործի ողջ զինանոցը Հարավային Կորեայի կամ նրա դաշնակիցների կողմից հարձակման դեպքում:

 

Նման հայտարարությամբ Կիմը հանդես է եկել հատուկ նշանակության ուժերի վարժական բազայում։

 

Ավելի վաղ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին սպառնացել էր ռազմական պատասխան տալ Հանրապետության տարածք աղբով լցված փուչիկներ արձակելու համար: Հարավային Կորեայի գլխավոր շտաբը խոստացել է միջոցներ ձեռնարկել, եթե նման գործողությունները սպառնան անվտանգությանը կամ հանգեցնեն զոհերի։