Հետևեք մեզ։

Զելենսկին և Մակրոնը քննարկել են իրավիճակը ռազմաճակատում

12:44, 01 մայիս 2023
Զելենսկին և Մակրոնը քննարկել են իրավիճակը ռազմաճակատում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ Մակրոնին պատմել է ռազմաճակատում տիրող իրավիճակի և մայիս-հունիս ամիսներին դրա զարգացման հեռանկարների մասին 

Ուկրաինայի նախագահը նաև կենտրոնացել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնահերթ կարիքների վրա։