Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դեսպան նշանակվելու կապակցությամբ ու հաջողություն մաղթել:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր։