Հետևեք մեզ։

Զանգվածային խափանումների պատճառը Մերձավոր Արևելքի իրադարձություններն են. Telegram-ի թիմ

19:48, 04 հոկտեմբեր 2024
Զանգվածային խափանումների պատճառը Մերձավոր Արևելքի իրադարձություններն են. Telegram-ի թիմ

Telegram մեսենջերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աննախադեպ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչով էլ պայմանավորված էին վերջին խափանումները։ Այս մասին հայտնում է հարթակի թիմը՝ նշելով, որ օգտատերերը կարող էին ժամանակավոր խնդիրներ ունենալ։ Սակայն այժմ դրանք լուծված են։

 

«Մեր տեխնիկական թիմի ջանքերի շնորհիվ Telegram-ը հասանելի էր մնացել երկրների մեծ մասում, և այժմ բոլոր խնդիրները լիովին լուծված են: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները