Հետևեք մեզ։

Այաթոլլա Խամենեի. մենք չենք հետաձգում և չենք շտապում մեր պարտքը կատարելիս

22:01, 04 հոկտեմբեր 2024
Այաթոլլա Խամենեի. մենք չենք հետաձգում և չենք շտապում մեր պարտքը կատարելիս

Մենք չենք հետաձգում և չենք շտապում մեր պարտքը կատարելիս: Այն, ինչը խելամիտ և ճիշտ է համարվում քաղաքական և ռազմական որոշումներ կայացնողների կողմից, կարվի իր ժամանակին և անհրաժեշտության դեպքում կարվի կրկին ապագայում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզի ժամանակ:

 

Գերագույն առաջնորդը հարգանքի տուրք է մատուցել Լիբանանի Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլային՝ նրան անվանելով իսլամական աշխարհի հպարտություն և սիրելի անձնավորություն:

 

Խամենեին կոչ է արել մուսուլմանական երկրներին համերաշխություն ցուցաբերել միմյանց հանդեպ: Նա քննադատել է թշնամիների «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը և կոչ արել հաղթահարել այն:

 

Խամենեին պնդել է, որ պաղեստինցիների դիմադրությունը և նրանց օգնելը օրինական է: Նա քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում՝ դրանք որակելով որպես խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչություն:

 

Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին երկար չի տևի եւ կոչ է արել մուսուլմանական երկրներին միավորվել և դիմակայել արտաքին սպառնալիքներին: