Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ աջակցելու Լիբանանի կառավարությանը, ժողովրդին և դիմադրությանը Իսրայելի ագրեսիայի դեմ: Տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Արաղչին, անդրադառնալով սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված բարբարոսական հանցագործություններին, որոնք լուրջ միջազգային հանցագործությունների վառ օրինակներ են, ընդգծել է իսլամական և արաբական երկրների կողմից համապարփակ ջանքերի անհրաժեշտությունը՝ իսրայելական ռեժիմի անօրինական և հանցավոր գործողությունների մասշտաբները բացահայտելու և միջազգային կազմակերպություններն ու հաստատությունները մոբիլիզացնելու համար՝ իսրայելական ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ կոլեկտիվ գործողություններ ձեռնարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում Լիբանանի վարչապետը նկարագրել է Լիբանանի վերջին իրավիճակը և Իսրայելի ագրեսիան որակել որպես ռազմական հանցագործությունների իրական օրինակ: Նա նաև ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործության համար՝ սիոնիստական թշնամու վտանգավոր արկածախնդրությունների դեմ:
Միկատին բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին այս բարդ իրավիճակում: