Հետևեք մեզ։

Կոտայքի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

21:00, 04 հոկտեմբեր 2024
Կոտայքի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբույր ընտանեկան միջավայր» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Lexus» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները