Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենին. զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում

00:03, 05 հոկտեմբեր 2024
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենին. զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին: Այդ մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

 

Նշվում է, որ դաշնակիցների ուժերը հարձակվել են Սանայի մի քանի օբյեկտի վրա և առնվազն չորս հարված հասցրել Հոդեյդայի արևմտյան մասում գտնվող Էլ Քութիբ շրջանին, որը Կարմիր ծովի ափին է:

 

Եմենի մայրաքաղաքում պայթյունների մասին հաղորդում է նաև Al Mayadeen հեռուստաալիքը: Հարձակման հետևանքների, հնարավոր զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: