Հետևեք մեզ։

Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն» հոդվածների ժողովածուն

22:16, 04 հոկտեմբեր 2024
Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն» հոդվածների ժողովածուն

Գիտության և արվեստի թանգարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Արդի դեմիրճյանագիտություն» ժողովածուի շնորհանդեսը։ Այն ընդգրկում է ժամանակակից գիտնականների դեմիրճյանագիտական հոդվածները և դասականի՝ մինչ օրս անտիպ երկեր։

 

Արմենպրես-ի հաղորդմամբ՝ հոդվածների ժողովածուն Դերենիկ Դեմիրճյանի մասին բացահայտումների շարք է։ Գրքում զետեղված են Դեմիրճյանի կատարած աշխատանքները՝ որպես մտավորական, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ, անգամ նկարիչ։ 

 

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը բացման խոսքում իր շնորհակալությունը հայտնեց ժամանակակից բոլոր այն գիտնականներին, որոնք իր կողքին են եղել ժողովածուի ստեղծման ճանապարհին։

 

Գրքում տեղ են գտել Դեմիրճյանի հեղինակած ծաղրանկարները, որտեղ ծաղրանքի են ենթարկվում հասարակության մեջ տարածված արատները։ 

 

Միջոցառման ավարտին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը հայտնեց, որ նախատեսում են գրողի 150-ամյակին հրատարակել ևս մեկ գիրք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները