Հետևեք մեզ։

Այաթոլլա Խամենեին Հասան Նասրալլային հորդորել էր փախչել Իրան

10:19, 05 հոկտեմբեր 2024
Այաթոլլա Խամենեին Հասան Նասրալլային հորդորել էր փախչել Իրան

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլային հեռանալ Լիբանանից Իսրայելի հարձակումից առաջ։

 

Իրանական երեք աղբյուրներ հայտնել են, որ Խամենեին նույնպես անհանգստացած է Թեհրանի կառավարության վերին օղակներում Իսրայելի ներթափանցմամբ:

 

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «Reuters»-ին հաղորդել  է, որ սեպտեմբերի 17-ին հարձակումից հետո Խամենեին հրատապ ուղերձ է հղել Նասրալլային՝ փախչել Իրան։

 

Ուղերձում նշվում է, որ Իսրայելը գործակալներ ունի «Հեզբոլլահի» ներսում, և որ Իսրայելը ծրագրում է սպանել Նասրալլային։