Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիա, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։
«Արտաքին գործերի նախարար Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։ Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ հարաբերություններն ու զարգացումները տարածաշրջանում»,- գրել է նա: