Եթե Իսրայելը ևս մեկ խելագար գործողություն կատարի, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հաջորդ փուլում Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի», – ասել է նա։
Նա հավելել է, որ Իրանը երբեք պատերազմ չի ցանկացել և չի ձգտում պատերազմի։