Հետևեք մեզ։

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի տարածաշրջանում Իսրայելի գործողությունների և դրանից բխող սպառնալիքների հարցը

13:51, 05 հոկտեմբեր 2024
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի տարածաշրջանում Իսրայելի գործողությունների և դրանից բխող սպառնալիքների հարցը

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին, կքննարկի տարածաշրջանում Իսրայելի գործողությունների և դրանից բխող սպառնալիքների հարցը։

 

Տեղական լրատվամիջոցները հայտնում են,  որ ելույթ կունենան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

 

Հնարավոր է՝ հանդիպումն անցկացվի դռնփակ։