Հետևեք մեզ։

Քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը, որևէ իրավական հիմք չկա, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ

14:17, 05 հոկտեմբեր 2024
Քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը, որևէ իրավական հիմք չկա, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է  ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությանը։ Նա նշել է, թե «Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունները Հայաստանի խաղաղ դիրքորոշման վերաբերյալ, որն ամեն կերպ զինված է հարձակողական զինատեսակներով և շարունակում է իր տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով, մանիպուլյացիաներ են, որոնք ուղղված են շփոթեցնելուն միջազգային հանրությանը։

 

«Բավական է հիշել, որ հայկական կողմը չհրաժարվեց, այսպես կոչված, «Արևմտյան Հայաստանի» պահանջներից նույնիսկ 2010 թվականի հունվարին, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կայացվեց։ Նույն տրամաբանությունն ու մոտեցումը կիրառվել է նաև դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման ընդունման ժամանակ՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հանձնաժողովների կարգավորման Հայաստանի սահմանադրության հետ համատեղելիության հետ»,- նշել է Հաջիզադեն։

 

Ալմաթիի հռչակագրի հարցի վերաբերյալ Հաջիզադեն նշել է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ի Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրով և դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով նախատեսված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման մասին դրույթներում հստակեցված չէ, թե 1991թ., որոնք են իրական սահմանները ԱՊՀ անդամ պետությունների միջև կամ որ տարածքներն են ներառված յուրաքանչյուր պետության մեջ․ «Հետևաբար, Ալմաթիի հռչակագիրը չի կարող համարվել Հայաստանի «բարի կամքի» հաստատում»։

 

«Քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական ակտերից, որոնք արտացոլում են Ադրբեջանի դեմ իր պահանջը, որևէ իրավական հիմք չկա այն հայտարարությունների համար, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Հաջիզադեն։