Հետևեք մեզ։

Հայաստանը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ․ Այխան Հաջիզադե

14:24, 05 հոկտեմբեր 2024
Հայաստանը  շահագրգռված չէ տևական խաղաղությամբ․ Այխան Հաջիզադե

 

«Ցավալի է Հայաստանի արտաքին գործերի նախարարության քարոզչությունը, որով կոչ է արվում զերծ մնալ այցելելուց Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին՝ պնդելով, որ Ադրբեջանը օգտագործում է COP29-ը որպես «ծխածածկույթ»՝ Հայաստանի վրա հարձակման նախապատրաստվելու համար։

 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

 

«Հայաստանը  շահագրգռված չէ տեւական խաղաղությամբ եւ փորձում է այս իրավիճակը պահել որպես պահեստային տարբերակ՝ հետագայում Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար։ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից և սադրիչ գործողություններից և իր գործունեությամբ և իրական քայլերով ցույց տա, որ հարգում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,- ասված է նրա հայտարարության մեջ։