«Իրանի հրթիռային հարվածը դաս էր Իսրայելի համար», - այսօր Դամասկոսում, իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Իրանի պատասխան հարվածը վկայում է այն մասին, որ դիմադրության ուժերն ի վիճակի են զսպել Իսրայելի ագրեսիվ գործողությունները։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքերը փոխանցել է պետության ղեկավարի գրասենյակը տելեգամ-ալիքում։
Ասադը նշել է, որ օկուպացիայի բոլոր ձևերին, ագրեսիային և զանգվածային սպանություններին դիմակայելը ժողովուրդների օրինական իրավունքն է, և իրանական հարվածը պատասխան էր Իսրայելի կողմից բազմակի խախտումներին:
Նշվում է, որ Ասադն ու Արաղչին քննարկել են Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիան կանգնեցնելու ուղիները, ընդգծել են լիբանանցի ժողովրդին օգնություն ցուցաբերելու կարևորությունը: