Հետևեք մեզ։

Բագրատաշենի անցակետում հերթի մեջ է ավելի քան 200 բեռնատար

17:17, 05 հոկտեմբեր 2024
Բագրատաշենի անցակետում հերթի մեջ է ավելի քան 200 բեռնատար
Բագրատաշենի անցակետում Վրաստանից Հայաստան ուղղությամբ ավելի քան 200 բեռնատար է սպասում. տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
 
 
Մի քանի հարյուր բեռնատարներից կազմված շարքը սկսվում է Մառնեուլիի Կիրովկա գյուղից և ձգվում մինչև Բագրատաշենի անցակետ։
 
 
Բեռնատարները գտնվում են ճանապարհի տարբեր հատվածներում։ Ընդ որում, ըստ Վրաստանի Պետեկամուտների ծառայության` ներկայումս Սադախլոյից դեպի Հայաստան (անմիջապես չեզոք գոտու հատված և անցակետ) սպասում են ընդամենը 233 բեռնատար:
 
 
Ավելի վաղ` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը առաջիկա օրերին հնարավոր է որոշակիորեն նվազի, քանի որ ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները