Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Սախնին քաղաքի ATA Defense Industries ռազմաարդյունաբերական համալիրին, հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռային հարված են հասցրել Սախնինում գտնվող ATA ռազմաարդյունաբերական համալիրին», - ասվում է հաղորդագրության մեջ։