Հետևեք մեզ։

Հոկտեմբերի 5-ին Աբովյանում նշվում է քաղաքի հիմնադրման օրը

18:42, 05 հոկտեմբեր 2024
Հոկտեմբերի 5-ին Աբովյանում նշվում է քաղաքի հիմնադրման օրը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Աբովյան քաղաքում նշվում է քաղաքի հիմնադրման օրը։  Մինչ տոնական միջոցառման մեկնարկը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամները հարգանքի տուրք մատուցեցին բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների անմահ հիշատակը։

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոչ միայն աբովյանցիները, այլև Հանրապետության տարբեր մարզերից, ԱՊՀ երկրներից և աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերը Աբովյան այցելելիս իրենց պարտքն են համարում ծաղիկներ խոնարհել սրբության սրբոց համարվող անմար կրակին։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները