Հետևեք մեզ։

ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը

20:54, 05 հոկտեմբեր 2024
ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

 

Այս մասին նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև տեղի ունեցած նիստերի վերաբերյալ տեսանյութ։

 

«Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաև Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: