Լիբանանի բնակիչները պատրաստ են ցանկացած գումար վճարել Իսրայելի հարձակումներից փախչելու համար, հոկտեմբերի 5-ին գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ մարդիկ փորձում են հեռանալ երկրից բոլոր հնարավոր միջոցներով։ Ոմանք տոմսեր են գնում զբոսանավերի համար, որոնք երթևեկում են Լիբանանի և Կիպրոսի միջև։ Այդպիսի տոմսերի գինը հասնում է մինչև 1800 դոլարի՝ մեկ տեղի համար։
«Բոլոր չվերթները ամրագրված են, ռմբակոծությունների սկզբից (սեպտեմբերի 23-ից) մենք մոտ 30 ուղևորություն ենք կատարել մեր երկու նավերով»,- պատմել է զբոսանավերից մեկի նավապետը։
Լիբանանում դեռ գործում է Բեյրութի օդանավակայանը, սակայն այնտեղ այժմ թռչում է միայն ազգային փոխադրող Middle East Airlines-ը։ Նաև մի շարք դեսպանատներ վարձակալել են մասնավոր չվերթներ իրենց քաղաքացիներին տարհանելու համար։