Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ոստիկանության Արմավիրի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ավդոյանը եւ հայտնել, որ նշված գյուղի գերեզմանատան մոտ իր նախկին խնամիների հետ վատ հարաբերություն ունենալու պատճառով կռիվ է սկսվել ու այդ ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Թոռուն Օզմանյանը ինքնաձիգից կրակոց է արձակել։
Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։