ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ալ Ջաֆարին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին իր խոսքերը ճիշտ չեն հնչել պաշտոնական թարգմանության ընթացքում: Ավելի վաղ դիվանագետի մեջբերումից հետևում էր, որ Սիրիան «գրավոր խնդրանքներ է ուղարկել կազմակերպություն մտնելու մասին»:
«Սիրիան դեռ լուրջ բանակցություններ է վարում ԲՐԻԿՍ–ին անդամակցելու շուրջ»,- պարզաբանել է Ջաֆարին իր դիրքորոշումը ՏԱՍՍ-ին: