Շաբաթ օրը Պրահայի կենտրոնում տեղի ունեցած պաղեստինցիների աջակցության ցույցին մասնակցել է մոտ 200-300 մարդ։ Հավաքվածները չեխական կառավարությունից պահանջում էին վերանայել հակաիսրայելական դիրքորոշումը, հաղորդում է ՉՏԿ գործակալությունը։
«Այսօր մոտ 200-300 մարդ Պրահայի կենտրոնում ցույց են անցկացրել ի պաշտպանություն Պաղեստինի։ Ի թիվս այլ բաների, ցուցարարները պահանջել են վերագնահատել չեխական կառավարության դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ, քանի որ նրանք այդ դիրքորոշումը համարում են անքննադատական։ Ոստիկանության տվյալներով, ակցիան անցել է առանց միջադեպերի», - ասվում է հաղորդագրության մեջ։