Հայաստանը պետք է շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը՝ կապված Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի հետ։ւԱյս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Faro di Roma և Eurasiaticanews լրատվականներին տված հարցազրույցում։
Հերքելով խաղաղության ճանապարհին այս կարևոր խոչընդոտի արդիականությունը և ամեն գնով կիսատ-պռատ տեքստի ստորագրման պարզունակ, անիրատեսական ուղիներ ընտրելով՝ Հայաստանն անտեսում է երկու երկրների միջև տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը։
Ինչպես գիտեք, մեր երկու երկրների միջև ուղղակի երկկողմանի բանակցությունները՝ խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման համար, մտել են վճռական վերջնական փուլ, և ես այստեղ եմ վերահաստատելու Ադրբեջանի ամուր հանձնառությունը Հայաստանի հետ կայուն, անվտանգ և անշրջելի խաղաղության հասնելու համար:
Այս նպատակին հասնելու համար մեր սուրբ պարտքն է ապահովել, որ ապագա խաղաղության համաձայնագիրը բացարձակապես անհնարին դարձնի, նույնիսկ տեսականորեն, ցանկացած վերադարձ տարածքային պահանջներին, ագրեսիային կամ ռազմական հակամարտություններին: Ադրբեջանը բավականաչափ տուժել է այս աղետից և կցանկանար կանխել այս սցենարի կրկնությունը ապագայում։
Գնդակը հայկական դաշտում է, և Բաքուն հույս ունի, որ երկու երկրների հարաբերությունների ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը հայկական կողմը բաց չի թողնի»,-ասել է նա։