Արտակարգ դեպք Թուրքիայում. որսորդական հրացանով կինը պատանդ է վերցրել մի քանի մարդու։
Դեպքը տեղի է ունեցել Քահրամանմարաշում. զինված կինը ներխուժել է ծննդատան և մանկական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։ Նա պատանդ է վերցրել հիվանդանոցի անձնակազմին և սկսել սպառնալ հիվանդներին: Կինը ոչ մի պահանջ չի ներկայացնում։ Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայություններն ու թուրքական հատուկ ջոկատայինները։