Ռուսաստանի Կազան քաղաքում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը չի հաստատվել։
Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ալ Ջաֆարին։
«Քանի դեռ չեն կատարվել մեր բոլոր խնդրանքները, քանի դեռ Թուրքիան չի կատարել օկուպացված տարածքներից դուրս գալու մեր պահանջները, քանի դեռ չի կազմվել մեր տարածքներից դուրս գալու և ահաբեկիչներին աջակցությունը դադարեցնելու ճանապարհային քարտեզը», - ասել է նա։
«Թուրքիան մեր մերձավոր հարևանն է, և ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ,- ընդգծել է ՌԴ-ում Սիրիայի դեսպանը,- բայց երկխոսություն չի կարող լինել միայն մի կողմից։ Բարի մտադրությունները պետք է լինեն երկու կողմից: Չնայած հարաբերությունների բարելավման այսքան տարիների փորձերին՝ դեռ արդյունք չկա»։