Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) իր Telegram-ալիքում հայտարարել է Բեյրութում բնակելի տների տակ գտնվող՝ «Հեզբոլլահի» պահեստներին հարվածներ հասցնելու մասին:
«Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում «Հեզբոլլահին» պատկանող զենքի պահեստներին և օբյեկտներին:
«Հեզբոլլահը» Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի տների տակ է դիտավորյալ տեղակայում իր զենքի արտադրությունը և իր զինապահեստները՝ վտանգի ենթարկելով խաղաղ բնակչությանը»,- ասված է հրապարակման մեջ:
ՑԱՀԱԼ-ը նաև հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում նվազեցնեն ռիսկերը, այդ թվում՝ նախազգուշացրել են այդ շրջանի բնակչությանը: