Հետևեք մեզ։

Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր

11:50, 06 հոկտեմբեր 2024
Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Ակունք գյուղի վարչական տարածքում՝ Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Գենրի Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գոռ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները