Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը ցանկանում է վերաբացել քրեական գործը և հայտնի փաստաբանի է վարձել գործի հանգամանքները և դրան ր Փի Դիդիի (Շոն Քոմբս) առնչությունը պարզելու համար։
Ընտանիքը դիմել է փաստաբան Ալեքս Սփիրոյին, և հույս հայտնել, որ նա կարող է գտնել այն կապը, ինչը ժամանակին չի հաջողվել դատախազներին ու Լոս Անջելեսի ոստիկանության քննիչներին:
Սփիրոն պետք է ուսումնասիրի 1990-ականներին Թուփաքի և Դիդիի միջև եղած պայքարը, որը ծավալվում էր հիփ հոփ մշակույթում հայտնի Արևելյան ափ-Արևմտյան ափ ռեփ մրցակցության շրջանակում: Արևելյան ափի ներկայացուցիչ էր Փի Դիդին: Արևմտյան ափի ներկայացուցիչ Թուփաքը սպանվել է 1996թ. հրաձգության ժամանակ: Այդ ժամանակվանից սկսած սպանությունը նվերագրել են մրցակից երգչին։